FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  203

Վերջնահաշվարկի կատարման ապահովումը.
1. Վերջնահաշվարկը երաշխավորելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան ձևավորում է երաշխիքային միջոցների հիմնադրամ (այսուհետ՝ երաշխիքային հիմնադրամ), որի կազմը, ձևավորման հիմքերը և կարգը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով.
2. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով երաշխիքային հիմնադրամի միջոցներն օգտագործվում են արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած պարտավորությունների կատարման համար, եթե հաշվարկային համակարգի անդամի հաշվում չկան գործարքից բխող պարտավորությունները ժամանակին կատարելու համար բավարար դրամական միջոցներ կամ եթե հաշվարկային համակարգի անդամի երաշխիքային այլ միջոցները բավարար չեն պարտավորությունները կատարելու համար.
3. Վերջնահաշվարկը երաշխավորելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով հաշվարկային համակարգի անդամները կարող են նախատեսել պահառության համակարգում հաշվառվող իրենց պատկանող արժեթղթերի կամ դրանց մի մասի գրավադրման հնարավորություն` հօգուտ Կենտրոնական դեպոզիտարիայի կամ այլ անդամների պայմանով, որ այդ արժեթղթերը ծանրաբեռնված չեն երրորդ անձանց իրավունքներով կամ այդ արժեթղթերը թողարկողի կանոնադրությունից բխող այլ սահմանափակումներով.
4. Արժեթղթերով գործարքների արդյունքում պարտավորությունների չկատարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գրավադրված արժեթղթերը Կենտրոնական դեպոզիտարիան կամ հաշվարկային համակարգի այն անդամը, որի օգտին գրավադրված են արժեթղթերը, կարող է փոխանցել այդ արժեթղթերն իր հաշվին ի կատարումն գրավատուի պարտավորության, եթե Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով գրավի իրացման այլ կարգ նախատեսված չէ: Այն անձը, որի օգտին գրավադրված են նման արժեթղթեր, ունի նման իրավունք, եթե պարտավորությունը չկատարող անդամի նկատմամբ հարուցվել է սնանկության վարույթ.
5. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գրավադրված արժեթղթերը չեն ներառվում գրավատուի լուծարային միջոցների մեջ: