Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 Ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները. 1. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակները վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց: Եթե վաճառողի կամ որևէ այլ եղանակով իրացնողի կողմից կասկածներ են առաջացել գնորդի կամ որևէ այլ եղանակով ձեռքբերողի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ և դրա չներկայացման դեպքում չվաճառելու կամ որևէ այլ եղանակով չիրացնելու դրանք. 2. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը. 3. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով). 4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով. 5. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով մանրածախ իրացումն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 6. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների)՝ 1) վաճառքը՝ առանց օրենքով նախատեսված թույլտվության. 2) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: Դրանց ցանկը՝ գների մասին նշումով, վաճառողը տրամադրում է չափահաս անձին` վերջինիս պահանջով: Ցանկը վաճառասրահում և հանրային սննդի օբյեկտներում չի փակցվում. 7. Արգելվում է՝ 1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում. 2) սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը. 3) ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ. 8. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝ 1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, առողջարանային կազմակերպությունների շենքերի ներսում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների). 2) նախադպրոցական, հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա. 3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա. 4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում. 5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ article 5 6) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում. 7) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում. 8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ պատմության և մշակութային այն անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ. 9) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների): |