FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  16

Արտադրանքի (աշխատանքների և ծառայությունների) արտահանումն ու ներմուծումը. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններն իրավունք ունեն առանց լիցենզիայի արտահանել սեփական արտադրության արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) և ներմուծել սեփական կարիքների համար արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Արտահանվող արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ձեռնարկության սեփական կարիքների համար նախատեսված ներմուծվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ճանաչումը որպես սեփական արտադրանք իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սեփական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից նշված ձեռնարկությունների ստացած շահույթը (եկամուտը), այդ թվում` արժույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո, մնում է նրանց տնօրինության տակ: Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից այլ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումն ու ներմուծումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: