FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ծառայության լիազորությունները.
1. Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝
    1) վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.
    2) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն.
    3) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.
    4) իրականացնում է անձնակազմի ծածկագրման և դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների և կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.
    5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.
    6) պատրաստում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր.
    7) ներթափանցում է հետախուզական և հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը.
    8) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, ռազմարդյունաբերական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման՝ պետության անվտանգության ամրապնդման նպատակով.
    9) ստանում, մշակում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա և հնարավոր սպառնալիքների նախականխմանը և կանխմանն ուղղված միջոցառումներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

10) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս հատուկ կապի այլ տեսակների օգտագործման համար.
    11) արտաքին հետախուզական գործունեության համակարգման և արդյունքների վերլուծության ու ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ)` Ծառայության պետի՝ Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման սահմանված կարգին համապատասխան.
    12) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ օգտագործում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները՝ համարժեք հատուցմամբ.
    13) պետական մարմիններ և կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումը, նախականխումն ու խափանումը վերապահված են դրանց իրավասությանը.
    14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում՝ առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

15) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, տվյալների շտեմարաններ, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.
    16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում փոխադարձության հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ, փոխգործակցության հիման վրա նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.
    17) Ծառայության աշխատակիցների, ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.
    18) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների համաձայնությամբ կարող է օգտագործել վերջիններիս հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցներ.
    19) իրականացնում է փաստաթղթերի քողարկում Ծառայության և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատակիցների և կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում և (կամ) պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.
    20) համագործակցում է արտաքին հետախուզական և հակահետախուզական, ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ.
    21) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

22) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված՝ օրենքով պահպանվող գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.
    23) համագործակցում է այլ պետությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հետ.
    24) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցում է պետական մարմինների հետ արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս.
    25) իրականացնում է իր աշխատակիցների, միջոցների (տեխնիկական, տրանսպորտային, կապի և այլ միջոցներ, տեղեկատվական և այլ համակարգեր, շենքեր ու շինություններ) և տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից և սպառնալիքներից՝ Ծառայության պետի սահմանած կարգով.
    26) Ծառայության գործունեության նպատակների համար ստեղծում է կազմակերպություններ.
    27) ստուգում, հսկողություն, վերահսկողություն և հաշվեքննություն իրականացնող մարմիններին տեղեկատվություն տրամադրում է վարչապետի հանձնարարությամբ, սակայն այդ տեղեկատվությունը չի կարող վերաբերել Ծառայությանն աջակցություն ցուցաբերող և ցուցաբերած անձանց, օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված ուժերին, միջոցներին և հետախուզական գործունեության մեթոդներին.
    28) իր գործունեության իրականացման համար կարող է ձեռք բերել, մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման և կապի համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության և արտահոսքի կանխման հատուկ միջոցներ.
    29) իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.
2. Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման նպատակով համապատասխան ուսումնական կենտրոն, գիտահետազոտական կազմակերպություններ և արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում: