Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 116.1 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը. 1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 2. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: |