Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 24 Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր հանձնելու (ուղարկելու) կարգը. 1. Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր (այսուհետ՝ թղթակցություն) հանձնվում են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունն ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, էլեկտրոնային փոստի կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը. 2. Թղթակցությունը հասցեատիրոջը հանձնվում (ուղարկվում) է վերջինիս գրավոր դիմումում նշված նախընտրելի եղանակով, իսկ հանձնաժողովին այդ մասին չտեղեկացնելու կամ թղթակցությունը հանձնելու (ուղարկելու) անհնարինության դեպքում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ եղանակով. 3. Հասցեատերը պարտավոր է հանձնաժողովին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը. 4. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am կայքէջում և իր պաշտոնական կայքէջում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հետո՝ երրորդ օրը: |