FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  40

Ծառայողական քննության արդյունքներով եզրակացություն կազմելը, ծառայողական քննության նյութերին ծանոթացնելը.
1. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ հետևյալ մասերից.
    ա) ներածական մասում շարադրվում են տվյալներ՝ եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին.
    բ) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ՝ - ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ, - կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ, - կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ, - կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ.
    գ) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետևությունների, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունների, ծառայողական քննություն իրականացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվերի մասին: Եզրակացությունը ստորագրում է նաև կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը: Եթե անմիջական ղեկավարը համաձայն չէ եզրակացության հետ, ապա ծառայողական քննություն իրականացնող անձի ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր.
2. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացությունը կազմելուց հետո մինչև դրա հաստատումը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը տեղեկացվում է այդ մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  40

3. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը մեկօրյա ժամկետում կարող է ծանոթանալ ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների), ինչպես նաև եզրակացությանը, դրանցից դուրս գրել տեղեկություններ և ներկայացնել գրավոր միջնորդություններ: Ծառայողական քննություն իրականացնող անձը քննության մնացած ժամկետների սահմաններում քննարկում է միջնորդությունները, դրանց հետ լրիվ կամ մասնակիորեն համաձայն լինելու դեպքում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կատարում է անհրաժեշտ գործողություններ և կազմում նոր եզրակացություն: Միջնորդությունները լրիվ մերժելու դեպքում այդ մասին մեկօրյա ժամկետում գրավոր պատասխան է տրվում կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին, որն այն կարող է բողոքարկել ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին.
4. Կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը ծանոթանում է ծառայողական քննություն իրականացրած ստորաբաժանման վարչական շենքում՝ ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ: