FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  391

Բանկի գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքները.
1. Խոշոր են համարվում`
    ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ բանկի բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են բանկի կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի ձեռքբերման հնարավորության կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.
    բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում բանկի հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որը կազմում է բանկի կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի տոկոսը.
2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 39-7 հոդվածով սահմանված կարգով: