Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները. 1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը. 2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը. 3. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը. 4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը. 5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ առաջին դասի խորհրդականի դասային աստիճանը. 6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը. 6.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 7. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և միայն զինվորական կամ այլ հատուկ կոչում (ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց դատախազի պաշտոնում նշանակելիս նրանց զինվորական կամ այլ հատուկ կոչումը համապատասխանեցվում է դատախազի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |