FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԳԻՆԸ.
1. Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը, որն իրականացվում է Ընկերության արժեթղթերի փոխարկումը բաժնետոմսերի ապահովելու համար, կատարվում է միայն այդ փոխարկման միջոցով: Փոխարկման կարգը սահմանվում է փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ.
2. Ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումը դրանց շուկայական արժեքով, բացառությամբ`
    ա) բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի, հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող Ընկերության բոլոր բաժնետերերին տեղաբաշխման դեպքի, պայմանով, որ վերջիններս իրականացնում են բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրենց իրավունքը: Այդ դեպքում արժեթղթերի տեղաբաշխումը կարող է իրականացվել դրանց անվանական արժեքով.
    բ) եթե բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման համար Ընկերությունն օգտվում է տեղաբաշխողի (միջնորդի) ծառայություններից: Տեղաբաշխման գինն այս դեպքում կարող է շուկայական արժեքից ցածր լինել միայն տեղաբաշխողին (միջնորդին) վճարվող վարձատրության չափով, որը պետք է սահմանվի որպես տոկոսադրույք` տեղաբաշխվող բաժնետոմսի փոխարկվող արժեթղթի տեղաբաշխման գնի նկատմամբ: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման այն դեպքի վրա, երբ պարտատոմսերի մարման պայմաններով նախատեսված է դրանց անվանական արժեքի մարումը կամ փոխարկումն Ընկերության բաժնետոմսերի: