Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 187 Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների չենթարկված ապրանքների և վերամշակման արդյունքների համար արտահանման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները՝ դրանք «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս. 1. Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների չենթարկված ապրանքներն «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը: Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկը կատարվում է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված օրվա դրությամբ գործող փոխարժեքով. 2. «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների չենթարկված ապրանքների համար վճարվող (բռնագանձվող) արտահանման մաքսատուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների մասով տրամադրվեր դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. Սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան սահմանված դեպքերում «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերամշակման արդյունքների համար արտահանման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները որոշվում են Հանձնաժողովի կողմից՝ այդ դեպքերը սահմանելիս: Գլուխ 26 «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգը |