Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 269 Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է ` 1) փոստային կապի նշանակված օպերատորի համար՝ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից, իսկ եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նախատեսված չէ ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցում, ապա ժամանակավոր պահպանման հանձնելու պահից. 2) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներն ստացողի համար՝ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից նշված անձի հասցեին անձնական օգտագործման ապրանքների՝ նրա հասցեով ստացման մասին ծանուցում ուղարկելու պահից. 2. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է փոստային կապի նշանակված օպերատորի համար հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում` 1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելը սույն գլխին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով՝ սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 2) Միության մաքսային տարածքով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման տեղափոխվող կամ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող ապրանքների տրամադրում ստացողին ազատ շրջանառության համար բացթողումից հետո. 3) անձնական օգտագործման ապրանքներն ստացողի կողմից վճարված մաքսատուրքերը, հարկերն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված հաշվին հաշվեգրելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 269 4) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ, մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը. 5) անձնական օգտագործման ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 6) անձնական օգտագործման ապրանքների վերադարձը դրանք ուղարկողին՝ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 14-րդ կամ 17-րդ կետին համապատասխան. 3. Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքներն ստացողի համար հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը բռնագանձելը՝ սույն գլխին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով. 2) առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային սահմանով տեղափոխվող կամ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող ապրանքների տրամադրում ստացողին դրանց ազատ շրջանառության համար բացթողումից հետո, եթե այդ ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան չեն սահմանվել այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումներ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 269 3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով անձնական օգտագործման ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը. 4) անձնական օգտագործման ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականությունը (եկամուտը) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 5) անձնական օգտագործման ապրանքների վերադարձը դրանք ուղարկողին՝ սույն Օրենսգրքի 286-րդ հոդվածի 14-րդ կամ 17-րդ կետին համապատասխան. 4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է անձնական օգտագործման այդ ապրանքներն ստացողի կողմից կատարման (մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման)՝ մինչև անձնական օգտագործման այդ ապրանքներն ստացողին հանձնելը. 5. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է փոստային կապի նշանակված օպերատորի կողմից կատարման սույն հոդվածի 6-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 6. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 5-րդ կետում նշված ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 269 1) ապրանքների կորստի օրը՝ անձնական օգտագործման ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի դեպքերի, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այդ կորուստը հայտնաբերելու օրը. 2) առանց մաքսատուրքերը, հարկերը վճարելու անձնական օգտագործման ապրանքները տրամադրելու դեպքում՝ այդ ապրանքները տրամադրելու օրը, իսկ եթե այդպիսի օր սահմանված չէ, ապա մաքսային մարմնի կողմից այդ տրամադրումը հայտնաբերելու օրը. 7. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, ինչպես դա կարվեր, եթե իրականացվեր անձնական օգտագործման ապրանքների՝ ազատ շրջանառության համար բացթողում: Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար կիրառվում են միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների համար ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը: |