Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 381 Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը. 1. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների մաքսային հայտարարագրում չի կատարվել, ապա՝ ապրանքների սեփականատերերին, իսկ այն դեպքում, երբ սեփականատերը օտարերկրյա անձ է, կամ մաքսային մարմինը ապրանքների սեփականատիրոջ մասին տեղեկություններ չունի, ապա՝ այն անձանց, որոնց տիրապետման տակ ապրանքները գտնվել են արգելանքի վերցման (արգելապահման) պահին (այսուհետ սույն գլխում՝ հայտարարատու կամ այլ անձինք)՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 2. Միության մաքսային տարածք ժամանման ժամանակ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները, որոնց մասով սույն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից որոշում է կայացվել Միության մաքսային տարածք դրանց ներմուծման արգելքի վերաբերյալ, և դրանց վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուին կամ այլ անձանց վերադարձվում են Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման համար կամ ապրանքների բացթողումից հետո՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 3. Միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները, որոնց մասով սույն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից որոշում է կայացվել Միության մաքսային տարածքից դրանց արտահանման արգելքի վերաբերյալ, և դրանց վերաբերյալ փաստաթղթերը հայտարարատուին կամ այլ անձանց վերադարձվում են Միության մաքսային տարածքում օգտագործման համար, եթե այդ ապրանքների տիրապետումը թույլատրվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) ապրանքները. 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում չնշված դեպքերում արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները մաքսային մարմնի կողմից հայտարարատուին են վերադարձվում դրանց բացթողումից հետո: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 381 5. Ապրանքների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման անհրաժեշտության դեպքում այդպիսի մաքսային գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձի հարցման հիման վրա ապրանքի հետ միասին արգելանքի վերցված (արգելապահված) փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից վերադարձվում են այդ անձին մինչև ապրանքների բացթողումը. 6. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման) և պահպանման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են սույն հոդվածում նշված այն անձանց կողմից, ում ապրանքները փաստացի վերադարձվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից արգելանքի են վերցվել (արգելապահվել են) այդ ապրանքները: |