FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  68

Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում.
1. Լիազոր մարմինը փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման խնդիրների, գործառույթների կատարումը և իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու (որակավորելու), բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնում է ուսումնական հաստատության միջոցով.
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը և կառավարումը սահմանվում են օրենսդրությամբ.
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը, վերաորակավորումը, նախնական, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրերն իրականացնում է փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջոցով.
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է փրկարար ծառայությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), մասնագիտական դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, մասնագիտական դեպարտամենտների պետերի տեղակալների և վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններ, իսկ ավագ տեսուչների և տեսուչների պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  68

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք.
6. Հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պահանջները.
7. Փրկարար ծառայության միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել հրշեջ-փրկարարի նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները.
8. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել փրկարարական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո փրկարար ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող փրկարար ծառայողները.
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման ձևով.
10. Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  68

11. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով ընդունվելու համար կարող են դիմել`
    ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
    բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.
    գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում.
12. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.
13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում.
14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով.
15. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 30 տարեկանը լրանալը` Լիազոր մարմնի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա.
16. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության փրկարար ծառայության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  68

17. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների.
18. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան.
19. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան.
20. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը և կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.
21. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ: