FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  19

Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի պատասխանատվությունը. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային առաքանու կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների ուշացման, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի գաղտնիությունը չպահպանելու համար, որոնց հետևանքով վնաս է պատճառվել այդ ծառայություններից օգտվողներին, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորը փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկացնում է իր գործունեության, նոր ծառայությունների, սակագների, փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի բնագավառում նվաճումների վերաբերյալ: Փոստային կապի օպերատորը պարտավոր է փոստային կապի ծառայություններից օգտվողի պահանջով տրամադրել տեղեկություններ փոստային նամակագրական թղթակցությունների առաքման հսկիչ ժամկետների մասին: Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամանակ փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունից օգտվողին պատճառած վնասները փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը հատուցում է հետևյալ չափերով.
    ա) գնահատված փոստային առաքանու կորստի կամ ներդրվածքը փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված արժեքի և սակագնային վճարի գումարի չափով, բացառությամբ հայտարարված արժեքի համար սակագնային վճարից.
    բ) ներդրվածքի հայտարարագրով առաքման ժամանակ գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասը կորցնելու կամ փչացնելու (վնասելու) դեպքում` ուղարկողի կողմից նշված ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) մասի գնահատված արժեքի չափով.
    գ) առանց հայտարարագրի առաքվող գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` գնահատված փոստային առաքանու ներդրվածքի մասի արժեքի չափով, որը որոշվում է ներդրվածքի պակասող կամ փչացած (վնասված) զանգվածի և առաքվող ներդրվածքի զանգվածի համամասնությամբ, առանց փոստային առաքանու փաթեթավորման զանգվածի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

article  19

դ) դրամական միջոցների փոստային փոխադրությունները չվճարելու (չիրականացնելու) դեպքում` փոխադրության գումարի և սակագնային վճարի գումարի չափով.
    ե) գրանցվող փոստային այլ առաքանու կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի կրկնապատիկի չափով, իսկ ներդրվածքի մի մասի կորստի կամ փչացնելու (վնասելու) դեպքում` սակագնային վճարի գումարի չափով.
    զ) փոստային առաքանու առաքման և դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորները վճարում են փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուժանք` չառաքված յուրաքանչյուր օրվա համար, բայց ոչ ավելի տվյալ ծառայության դիմաց վճարված գումարից, ինչպես նաև օդային տրանսպորտով փոստային առաքանու առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար` օդային և վերգետնյա տրանսպորտով առաքման միջև տարբերության գումարի չափով: Միջազգային փոստային առաքանու կորստի կամ վնասվածքի համար պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով և միջազգային պայմանագրերով: