Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ. 1. Մաքսային ծառայողի ծառայությունը դադարում է մաքսային ծառայողի ծառայությունից ազատվելու (ազատելու) կամ նրա զոհվելու (մահանալու) դեպքում. 2. Մաքսային ծառայողին ծառայությունից ազատելու հիմքերն են` 1) անձնական դիմումը. 2) մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված մաքսային ծառայության առավելագույն տարիքի լրանալը. 4) հաստիքների կրճատումը կամ մաքսային մարմնի լուծարումը. 4.1) սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը. 5) պետական այլ մարմնում աշխատանքի տեղափոխվելը. 6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը. 7) մաքսային ծառայողի առողջական վիճակի կապակցությամբ` մաքսային ծառայության համար պիտանիությունը սահմանափակող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի հանրապետական մարմնի ռազմաբժշկական հանձնաժողովի տված եզրակացությունը. 8) մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը. 9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում. 9.1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում` համապատասխան եզրակացության հիման վրա. 10) ծառայողական կարգապահական կանոնները միանգամյա կոպիտ խախտելը կամ ծառայողական կարգապահական կանոնները պարբերաբար խախտելը: Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների միանգամյա կոպիտ խախտումներ են` 1) օրենսդրության պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, եթե դրա արդյունքում տեղի է ունեցել մաքսային վճարների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների ավելի կամ թերի հաշվարկում (առաջադրում) 1.000.000 դրամից ավելի. 2) պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելը, անձնական նպատակներով օգտագործելը, երրորդ անձանց տրամադրելը, եթե դրանց տրամադրումը նախատեսված չէ օրենքով. 3) առանց հարգելի պատճառների գործալքությունը (այդ թվում` աշխատանքային օրվա ընթացքում ավելի քան երեք ժամ աշխատանքից բացակայելը). 4) ոչ սթափ վիճակում, թմրամիջոցներ կամ թունամիջոցներ օգտագործած վիճակում աշխատանքի ներկայանալը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 5) աշխատանքի վայրում գույք հափշտակելը (այդ թվում` մանր), անհիմն ծախսեր կատարելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը հաստատվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով. 6) աշխատողի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, եթե այդ խախտումն առաջացրել է կամ կարող էր առաջացնել մարդկանց հետ դժբախտ դեպքեր կամ այլ ծանր հետևանքներ. 7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում. 8) կոմիտեի տարածաշրջանային մաքսատան ղեկավարի կամ տեղակալի, մաքսային կետի պետի կամ տեղակալի, գլխավոր հաշվապահի կողմից անհիմն որոշում ընդունելը, եթե դա հանգեցրել է մաքսատան կամ մաքսային կետի գույքի անիրավաչափ օգտագործման, գույքի ամբողջականության խախտման կամ այլ վնասի: Ծառայողական կարգապահական և վարքագծի (էթիկայի) կանոնների պարբերաբար խախտող է համարվում ծառայողական կարգապահության խախտման համար կարգապահական տույժ ստացած այն ծառայողը, ով կրկին խախտել է դա: Եթե մեկ տարվա ընթացքում մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, ապա մաքսային ծառայողն ազատվում է պաշտոնից: 11) ազատազրկման դատապարտվելը. 12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը. 13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը. 14) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը. 15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը. 16) մաքսային ծառայողի` զինվորական ծառայության զորակոչվելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 48 17) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալն ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր: 3. Մաքսային ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը. 4. Մաքսային ծառայողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու կամ հիվանդության ժամանակահատվածում չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված դեպքի. 5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները. 6. Սույն հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետում նշված հիմքով մաքսային ծառայողն ազատվում է ծառայությունից, եթե հնարավոր չէ նրան տեղափոխել առողջական վիճակին համապատասխան այլ ազատ պաշտոնի, կամ եթե տվյալ ծառայողը հրաժարվել է տեղափոխվել այդ պաշտոնին. 7. Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ. 8. Մաքսային ծառայությունից ազատվելու դեպքում մաքսային ծառայողը կոմիտե է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված կնիքը, զենքը և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ. 9. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-րդ և 17-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող մաքսային ծառայողները: |