FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  284

Հակամրցակցային գործունեությունը.
1. Տնտեսական գործունեությունը համակարգելը կամ հակամրցակցային համաձայնություն կայացնելը կամ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահելը կամ համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, որը հանգեցրել է մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման և խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, կամ որի արդյունքով տնտեսավարող սուբյեկտն ստացել է խոշոր չափերի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) շանտաժի միջոցով կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
    1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից,
    2) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով,
    3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ 4) կատարվել է առանձնապես խոշոր չափերի շահույթ ստանալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի իմաստով՝ խոշոր չափերի շահույթ է համարվում 5 միլիոնից մինչև 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափերի շահույթ՝ 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):