FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Վարկային բյուրոների լիցենզավորումը, լիցենզիայի մերժումը.
1. Վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու համար ընկերությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պետք է ստանա վարկային բյուրոյի գործունեության լիցենզիա.
2. Վարկային բյուրոյի լիցենզավորման համար ընկերությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները՝
    1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինի որպես բաժնետիրական ընկերություն.
    2) ընկերության կանոնադրական կապիտալի չափը լինի առնվազն երկու հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.
    3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող քվեարկելու իրավունքով տիրապետել ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 (քսան) տոկոսից ավելին: Ընդ որում, սույն օրենքի իմաստով` փոխկապակցված են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով այդպիսիք ճանաչված անձինք.
    4) բավարարի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով վարկային բյուրոյի համար սահմանված տարածքային, տեխնիկական, անվտանգության և ծրագրային հագեցվածության պահանջները.
    5) ընկերության ղեկավարները բավարարեն սույն օրենքի 10-րդ հոդվածով վարկային բյուրոյի ղեկավարների համար սահմանված պահանջները.
3. Վարկային բյուրոյի լիցենզավորման համար ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները հավաստող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4. Կենտրոնական բանկը սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից լիցենզավորում է ընկերությանը 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով` թերի ներկայացված փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում համալրելու, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից որոշակի տեղեկություններ կամ փաստաթղթեր պարզելու կամ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում լիցենզիայի տրամադրման մերժման կամ լիցենզիայի տրամադրման վերաբերյալ, ապա լիցենզիան համարվում է տրված, իսկ վարկային բյուրոն լիցենզավորված՝ պետական տուրքը վճարելուց հետո.
5. Կենտրոնական բանկը մերժում է վարկային բյուրոյի լիցենզավորումը, եթե՝
    1) չեն ներկայացվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները.
    2) ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները կեղծ են, թերի կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.
    3) Կենտրոնական բանկի իրականացրած ստուգումների հետևանքով պարզվել է, որ ընկերությունը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վարկային բյուրոյին, նրա հիմնադիրներին (մասնակիցներին), վարկային բյուրոյի ղեկավարներին ներկայացվող պահանջներին: Սույն մասի իմաստով փաստաթղթերը և տեղեկությունները թերի են համարվում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում դրանց չներկայացնելու դեպքում: