FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  67

Ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ստորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որոնց սահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի և կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը և հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ.
2. Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասն են և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ.
3. Ընդերքօգտագործողը սանիտարական գոտիների սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք և յուրաքանչյուր գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ: