Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 11.28 Ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները. 1. Փաստահավաք հանձնաժողովը փաստահավաք գործունեության ընթացքում և արդյունքում ուսումնասիրված դեպքերի և իրադարձությունների շրջանակում և դրանց կրկնությունը կանխելու նպատակով մշակում է ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ ուղղված՝ 1) քաղաքական, տնտեսական, դատաիրավական ոլորտներում օրենսդրական փոփոխություններին. 2) մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների, հանցագործությունների և իրավախախտումների բացահայտմանը և անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը. 3) պետական և տեղական ինքնակառավարման ոլորտի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը. 4) հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանն ու բարելավմանը. 5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման, կառավարման, վերահսկողության մեթոդների և միջոցների արդյունավետության բարձրացմանը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված առաջարկները Հանրային խորհրդի նախագահի միջոցով ներկայացվում են Կառավարություն: |