FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  76

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը.
1. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից հետևյալ համամասնությամբ.
    1) Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,
    2) վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,
    3) առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ, ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից` առնվազն մեկ անդամ.
2. Բարձրագույն դատական խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները.
3. Բարձրագույն դատական խորհրդում դատավոր անդամների սեռերի ներկայացվածության նպատակով միևնույն սեռի ներկայացուցիչների թվակազմը հնարավորին չափ պետք է սահմանափակվի առավելագույնը երեք անդամով, բացառությամբ սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված դեպքերի.
4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում համապատասխանաբար չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները.
5. Դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  76

6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում նույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, թեկնածուն Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ).
6.2. Հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.
6.3. Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ.
7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված դատական ատյանների.
8. Յուրաքանչյուր ատյանի դատարանների քվեաթերթիկով քվեարկելիս Ընդհանուր ժողովի մասնակիցն ունի համապատասխան ատյանի դատարանի յուրաքանչյուր թափուր տեղի հաշվարկով մեկ ձայնի իրավունք.
9. Քվեարկության արդյունքներն ամփոփում է հաշվիչ հանձնաժողովը.
10. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնում ընտրված են համարվում համապատասխան քվեաթերթիկից, թափուր տեղերի քանակին համապատասխան, Ընդհանուր ժողովի մասնակիցների առավելագույն ձայներ ստացած թեկնածուները, եթե դրա արդյունքով չեն խախտվում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե յուրաքանչյուր տեղի համար առավելագույն ձայներ են ստացել մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելություն է տրվում այն թեկնածուին, որն ունի դատավորի ավելի երկար փորձառություն, իսկ եթե փորձառության տևողությունը նույնպես հավասար է՝ այն թեկնածուին, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքի փորձառություն:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  76

11. Եթե առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ընտրված համարվելու դեպքում խախտվում են սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները, ապա այդ պահանջներից որևէ մեկը խախտող` նվազագույն գործակից ստացած թեկնածուի փոխարեն ընտրված է համարվում նույն ատյանի դատարանի թեկնածուներից այն առավելագույն գործակից ունեցող թեկնածուն, որի ընտրության պարագայում չեն խախտվում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե այդպիսի թեկնածու չկա, ապա դիտարկվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից հաջորդ նվազագույն գործակից ստացած թեկնածուի փոխարինման հարցը և այդպես շարունակ, մինչև չապահովվեն սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները.
12. Եթե բոլոր առավելագույն ձայներ ստացած թեկնածուների փոխարինումը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված գործընթացով դիտարկումից հետո սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները, միևնույն է, խախտվում են, ապա գործընթացը կրկնվում է՝ սեռերի ներկայացվածությունը սահմանափակելով չորս անդամով.
13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված գործընթացի հետևանքով չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված գործընթացը մեկ անգամ ևս կրկնվում է՝ առանց դիտարկելու սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը: Եթե կրկնության դեպքում դարձյալ չի հաջողվում լրացնել թափուր տեղերը, ապա իրականացվում է նոր ընտրություն.
14. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում.
15. Քվեարկության կազմակերպման մանրամասները սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով.
16. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործակիցը յուրաքանչյուր թեկնածուի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով. գործակից = a x b/c, որտեղ` a - համապատասխան քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների քանակն է, b - թեկնածուի ստացած ձայների քանակն է, c - համապատասխան քվեաթերթիկով ընտրության ենթակա թափուր տեղերի քանակն է: