Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 34 Նախագահողը և նրա լիազորությունները. 1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը. 2. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում վարույթը կոլեգիալ կազմով իրականացնելիս նիստը նախագահում է դատարանի նախագահը կամ պալատի նախագահը կամ օրենքով նախատեսված կարգով՝ լիազորված դատավորը. 3. Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատական նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու վարույթի արդարացի իրականացումը և սույն օրենսգրքի այլ պահանջների պահպանումը, ինչպես նաև դատական նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը. 4. Նախագահողը վարույթի հետ կապված բոլոր հարցերը ներկայացնում է բոլոր դատավորների լուծմանը: Որոշումն ընդունվում է դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայները հավասար բաշխվելու դեպքում ընդունված է համարվում մեղադրյալի համար առավել բարենպաստ որոշումը: |