FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  244

Գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին քննիչի հանձնարարությունը.
1. Գաղտնի քննչական գործողություն կատարելու մասին քննիչի հանձնարարությունը տրվում է գրավոր և պետք է պարունակի տվյալներ քրեական վարույթի մասին, որի շրջանակներում պետք է կատարվի գաղտնի քննչական գործողությունը, տվյալներ հանձնարարությունը տվողի, հանձնարարությունը կատարող մարմնի վերաբերյալ, կատարման ենթակա գաղտնի քննչական գործողության տեսակը, կատարման վերաբերելի պայմանները և տևողությունը, տեղեկություններ, թե երբ և ում պետք է ներկայացվեն դրա արդյունքները.
2. Գաղտնի քննչական գործողություն կատարելու հանձնարարությանը կցվում է գաղտնի քննչական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի որոշման պատճենը: