FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  145

Պատասխանատվության միջոցները.
1. Սույն օրենքի 143-րդ հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու պահից մեկ տարվա ընթացքում վերահսկվողի կամ նրա ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները՝
    1) նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարական կամ նախազգուշացում և ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական.
    2) տուգանք.
    3) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում.
    4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
2. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը վերահսկվողին և նրա ղեկավարներին կամ պատասխանատու անձանց չի ազատում օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պարտականությունների կատարումից.
3. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ այլ իրավական ակտերի յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողին և (կամ) վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտում չկրկնելու հանձնարարականով, կամ նախազգուշացում՝ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով,
    (կամ) տուգանք՝ վերահսկվողի և (կամ) նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ,
    (կամ) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկում.
4. Կենտրոնական բանկը պարտավոր է վերահսկվողի, նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային էջում: