FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  174

Վերամշակում.
1. Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար.
2. Նյութերի սեփականատերը, դրանցից պատրաստված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով, պարտավոր է վերամշակման արժեքը հատուցել այն կատարած անձին, իսկ այդ անձի կողմից նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, նա պարտավոր է նյութերի սեփականատիրոջը հատուցել դրանց արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3. Նյութերի սեփականատերը, որը դրանք կորցրել է վերամշակողի անբարեխիղճ գործողությունների հետևանքով, իրավունք ունի պահանջել, որ նոր գույքը հանձնվի իր սեփականությանը, և հատուցվեն իրեն պատճառված վնասները: