Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ. 1. Գյուղատնտեսական վարկային ակումբների (այսուհետ` ակումբներ) նպատակներն են` ա) պետության, շահագրգիռ ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կազմակերպությունների, այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության, այդ թվում` ներքին ներդրումները խթանող մեխանիզմների ձևավորումը. բ) ֆինանսական փոխօգնության ակումբների ինքնակառավարվող համակարգի ձևավորումը. գ) միասնական տնտեսական շահերով միավորված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխօգնության սկզբունքով տրամադրվող ֆինանսական ծառայությունների տրամադրումը. դ) գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված փոխատվական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը և դրանց վերադարձելիության երաշխավորումը` անձնական և սուբսիդիար պատասխանատվության սկզբունքների զուգակցմամբ. ե) ֆինանսական փոխադարձ օգնության եղանակով ակումբների անդամների ֆինանսական կայունության ապահովումը. 2. Ակումբների խնդիրներն են` ա) գյուղական համայնքներում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց փոխառու միջոցների պահանջարկի բավարարումը. բ) ակումբի անդամների սեփական ներդրումների ձևավորումը. գ) ակումբի անդամներին հասցված վնասների և կորուստների վերականգնումը փոխադարձ օգնության եղանակով. դ) փոխադարձ օգնության սկզբունքով ակումբի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական ծառայությունների մատուցումը: |