Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականություններն են` 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. 2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը. 3) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով իր վրա դրված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը. 4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը. 5) զինվորական և ծառայողական կարգապահության կանոնները պահպանելը. 6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունից արձակվելուց հետո. 7) եկամուտների հայտարարագիրը սահմանված կարգով ներկայացնելը. 2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ: |