Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 33 Հերթական կամ նոր պայմանագրերի կնքման կարգը. 1. Զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է հետևյալ դեպքերում. 1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ). 2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելիս այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող զինվորական ծառայության պայմանագրի մնացած ժամկետը պակաս է սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով կնքվելիք պայմանագրի ժամկետից. 3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս. 4) զինվորական ծառայության մեջ սահմանային տարիքի հասնելու և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 33 2. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր՝ գործող պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ: Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար կամ բուժման նպատակով արձակուրդում գտնվելու պատճառով հերթական պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը` պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո` ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր: Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու որոշում կայացնում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք: Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչև պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է հինգ տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչև սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը. 3. Հերթական պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զինվորական ծառայությունից արձակման՝ պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 33 4. Նոր պայմանագիր կնքվում է նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած, պահեստազորում հաշվառված և կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացու հետ՝ հաշվի առնելով սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 4-րդ մասով, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից՝ նաև սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանները: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացուն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունելու և ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում պահպանվում է այդ զինծառայողի՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, իսկ նրա հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում զինծառայողին նույն կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակելու կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված հիմքերով պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու կամ այլ զորամասի անձնակազմի ցուցակներում գրանցվելու կամ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու օրվանից. 5. Հերթական կամ նոր պայմանագրերը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք: |