FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  6

Ազդագրի հրապարակման պահանջից բացառությունները.
1. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում արժեթղթերի այն հրապարակային առաջարկների վրա, երբ՝
    1) առաջարկն արվում է բացառապես որակավորված ներդրողներին.
    2) առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռք բերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը, վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն, գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը՝ յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում.
    3) առաջարկվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը.
    4) առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը.
2. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում հետևյալ արժեթղթերի հրապարակային առաջարկների վրա՝
    1) բաժնետոմսերի, որոնք թողարկվել են թողարկողի նույն դասի բաժնետոմսերով փոխանակման համար, եթե դա չի հանգեցնում կանոնադրական կապիտալի ավելացմանը.
    2) արժեթղթերի, որոնք փոխանակման միջոցով առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության բաժնային արժեթղթերի ձեռքբերման կապակցությամբ, և առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
    3) արժեթղթերի, որոնք թողարկողի կողմից առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ, և առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
    4) բաժնետոմսերի դիմաց որպես շահաբաժին վճարվող նույն դասի բաժնետոմսերի, եթե առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի և տեսակի, ինչպես նաև առաջարկի նպատակի և պայմանների վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  6

5) արժեթղթերի, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող այլ անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն առաջարկվող արժեթղթերի քանակի և տեսակի, ինչպես նաև առաջարկի նպատակի և պայմանների վերաբերյալ.
    6) արժեթղթերի, որոնք Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որևէ պետությունում թույլատրված են հրապարակային առաջարկին (վաճառքին) և (կամ) առևտրին՝ տվյալ պետության արժեթղթերի օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընդգրկված որևէ կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին՝ տվյալ կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն կետում նշված արժեթղթերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ.
3. Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու Հայաստանի Հանրապետության տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված արժեթղթերի վաճառքի նկատմամբ պահանջներ և կարգ: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կասեցնելու կամ արգելելու Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է ներդրողների շահերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  6

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթի հիման վրա այդ կետերով սահմանված արժեթղթերի հրապարակային առաջարկ կարող է արվել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար թողարկողը կամ տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում, որի ձևը և դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը մերժում է նախնական համաձայնության տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված.
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-ից 5-րդ կետերի իմաստով փաստաթուղթը համարվում է շահագրգիռ ներդրողներին հասանելի, եթե այն պատշաճ ձևով առաքվել է բոլոր շահագրգիռ ներդրողներին կամ հրապարակվել է թողարկողի կամ տեղաբաշխողի պաշտոնական ինտերնետային կայքում և տպագիր եղանակով մատչելի է բոլոր շահագրգիռ ներդրողների համար թողարկողի կամ տեղաբաշխողի գտնվելու վայրում: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերի իմաստով շահագրգիռ ներդրողն այն անձն է, որին հասցեագրված է տվյալ արժեթղթերի առաջարկը.
7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկների դեպքում թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ արժեթղթերի տեղաբաշխումն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում: Կենտրոնական բանկն իրավունք ունի թողարկողից և տեղաբաշխողից պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է այդ բացառության կիրառումը հիմնավորելու համար: