FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  48

Դատախազի պարտականությունները.
1. Դատախազը պարտավոր է՝
    1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
    2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
    3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
    4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
    5) պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաև դատախազի վարքագծի կանոնները.
    6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանել, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
    7) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ատեստավորում և վերապատրաստում.
    8) պահպանել սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.
    9) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ.
2. Դատախազն ունի նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ: