FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  88

Ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանելու հետ կապված մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը.
1. Փոխադրողը պարտավոր է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցել՝ ներկայացնելով սույն Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները՝ կախված այն տրանսպորտային միջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), կամ ներկայացնելով էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարի մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթը հետևյալ ժամկետներում՝
    1) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ ապրանքները ժամանման վայր հասցնելու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս ապրանքները ժամանման վայր հասցնելու դեպքում՝ տվյալ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից հաշված 1 ժամվա ընթացքում.
    2) նավերով, օդանավերով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար՝ նավահանգստի, օդանավակայանի կամ երկաթուղային կայարանի տեխնոլոգիական գործընթացով (ժամանակացույցով) սահմանված ժամանակի ընթացքում՝ միջազգային փոխադրում իրականացնելու դեպքում, կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ ժամկետում.
2. Փոխադրողի անունից սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները կարող են ներկայացվել մաքսային ներկայացուցչի կամ փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
3. Եթե ներկայացվող փաստաթղթերը կազմված են այն անդամ պետության պետական լեզու չհանդիսացող լեզվով, որի տարածք են ժամանել ապրանքները, ապա այդ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների թարգմանությունն ապահովվում է փոխադրողի կամ այլ շահագրգիռ անձի կողմից.
4. Ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանելու մասին ծանուցման ամսաթիվն ու ժամը մաքսային մարմնի կողմից արձանագրվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  88

5. Փոխադրողը կամ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված այլ անձինք մաքսային մարմնի աշխատանքային ժամերին՝ ժամանման մասին ծանուցման պահից սկսած 3 ժամվա ընթացքում, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ ժամկետ չի սահմանվել նավով, օդանավով կամ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար կամ միջազգային փոստային առաքանիների համար, պարտավոր են կատարել մաքսային գործառնություններից որևէ մեկը, որը կապված է՝
    1) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ.
    2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանման վայրերից ժամանակավոր պահպանման վայրեր ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ.
    3) ապրանքների մաքսային հայտարարագրման հետ.
    4) նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ.
    5) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման հետ.
6. Սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ժամանած՝
    1) այն ապրանքների նկատմամբ, որոնք, սույն Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պետք է անհապաղ արտահանվեն Միության մաքսային տարածքից.
    2) այն ապրանքների նկատմամբ, որոնք գտնվում են նավերի վրա կամ օդանավերի մեջ և ենթակա չեն այդ նավերից և օդանավերից դատարկման Միության մաքսային տարածքում.
    3) այն ապրանքների նկատմամբ, որոնք փոխաբեռնվում են մեկ օդանավից մյուսը և ենթակա են Միության մաքսային տարածքից արտահանման.
    4) Միության և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  88

5) Միության ապրանքների և օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մասը սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, Միության մաքսային տարածք են ժամանել Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի հարկադրված վայրէջքից հետո կամ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների հետևանքով Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ՝ նավի մտնելուց հետո.
    6) սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված Միության ապրանքների նկատմամբ.
    7) սույն Օրենսգրքի 301-րդ հոդվածում նշված ապրանքների նկատմամբ.
7. Սույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու դեպքում սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված անձինք պարտավոր են իրականացնել ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները մաքսային մարմնի աշխատանքային ժամերին հետևյալի ստացման պահից սկսած 3 ժամվա ընթացքում՝ մաքսային հայտարարագրի հետկանչի համար մաքսային մարմնի թույլտվությունը՝ սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան. ապրանքների բացթողման ժամկետների երկարաձգման մասին մաքսային մարմնի որոշումը՝ սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-8-րդ կետերին համապատասխան. ապրանքների բացթողման ժամկետի կասեցման մասին մաքսային մարմնի որոշումը՝ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխան. ապրանքների բացթողման մերժումը՝ սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածին համապատասխան: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման այլ ժամկետներ,
    (կամ) նախատեսվել այդ հանգամանքների ի հայտ գալուց հետո այլ մաքսային գործառնությունների իրականացում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  88

8. Սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին համապատասխան՝ ապրանքների բացթողման մերժման դեպքում հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների մաքսային հայտարարագրման, ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու կամ Միության մաքսային տարածքից դրանց արտահանման հետ կապված մաքսային գործառնությունները, եթե դրանք դուրս չեն բերվել ժամանման վայրից մաքսային մարմնի աշխատանքային ժամերին՝ ապրանքների բացթողման մերժումը ստանալու պահից սկսած 3 ժամվա ընթացքում: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված մաքսային գործառնությունների իրականացման այլ ժամկետներ,
    (կամ) նախատեսվել այլ մաքսային գործառնությունների իրականացում` սույն Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին համապատասխան ապրանքների բացթողման մերժման դեպքում.
9. Ժամանման վայրում ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքները պահվում են ժամանման վայրում գտնվող ժամանակավոր պահպանման վայրերում կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ժամանակավոր պահպանման այլ վայրերում: Եթե օտարերկրյա ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվելու է ժամանման վայրից դուրս գտնվող ժամանակավոր պահպանման վայրում, ապա ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման այդպիսի վայր օտարերկրյա ապրանքների փոխադրումն իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ այդ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  88

10. Այն ապրանքները, որոնց նկատմամբ սույն հոդվածի 5-րդ, 7-րդ կետերով և 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետներում կամ սույն հոդվածի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չեն իրականացվել այդ կետերով նախատեսված մաքսային գործառնությունները կամ սույն հոդվածի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնությունները արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: