FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  384

Ընդհանուր դրույթներ մաքսային մարմինների կողմից ձեռնարկվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների մասին.
1. Ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս մաքսային մարմինները ձեռնարկում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված միջոցներ՝ բացառությամբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, «ոչնչացում» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ կետը.
2. Անդամ պետությունների դիմումների հիման վրա Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների դեպքերն ու կարգը ապրանքների այն առանձին կատեգորիաների առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգ.
3. Մաքսային մարմինները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ չեն ձեռնարկում Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս.
4. Մաքսային մարմինների կողմից ձեռնարկվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներով չի բացառվում իրավատիրոջ՝ պաշտպանության ցանկացած այլ միջոց կիրառելու իրավունքը՝ անդամ պետությունների օրենսդրությանը և երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան.
5. Անդամ պետության մաքսային մարմինները միջոցներ են ձեռնարկում՝ ուղղված մտավոր սեփականության այն օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանը, որոնք ընդգրկված են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների մաքսային ազգային ռեեստրում, որը վարում են այդ անդամ պետության մաքսային մարմինները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  384

6. Այն ապրանքների մասով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, որոնք պարունակում են մտավոր սեփականության այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկված ապրանքների ծագման տեղանունները, ձեռնարկվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով.
7. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող է սահմանվել, որ մաքսային մարմինները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկում այն ապրանքների մասով, որոնք պարունակում են նշված մաքսային ռեեստրներում չընդգրկված մտավոր սեփականության օբյեկտներ: