FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  391

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները.
1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման (այսուհետ սույն գլխում՝ նաև դրոշմավորում) պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.
2. Կազմակերպությունների (բացառությամբ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն.
3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը).
4. Դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչև սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն.
5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  391

6. Արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետը ներառյալ կարող են Կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները: Սույն մասով սահմանված դեպքում արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների համար սույն գլխով և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.
7. Սույն գլխի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի: Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ: