Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 27 Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների սահմանումը և բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը. 1. Կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքների և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական լիազոր մարմինը. 2. Միջոցառումների մշակման ընթացքում ապահովվում են` 1) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գնահատումը, գույքագրումը և քարտեզագրումը. 2) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների վրա ազդեցության գնահատումը. 3) շրջակա միջավայրի վրա գերխոնավ տարածքների ազդեցության գնահատումը. 4) ոլորտի պատասխանատու մարմինների միջև տվյալների փոխանակման և համագործակցության ապահովման մեխանիզմների մշակումը և իրականացումը. 5) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միջոցառումների մշակումը և այլն. 3. Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և բնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որպես Ջրի ազգային ծրագրի թարմացում` ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` սույն օրենքի պահանջներին համապատասխան: |