Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 45 Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը. 1. Արտահերթ նստաշրջանն անցկացվում է հետևյալ կարգով. 1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տևողությամբ չորս նիստ. 2) յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում. 3) երկրորդ ընդմիջման տևողությունը կարող է նախատեսվել մեկ ժամ. 2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տևողությունը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով: |