FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

article  15

Պետական պարտքի հրապարակայնությունը.
1. Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով: Այն կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով.
2. Լիազոր մարմինը պատրաստում և մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը իր պաշտոնական կայքէջում հրապարակում է տվյալ տարվա պետական պարտքի մասին տարեկան հաշվետվություն, որը պարունակում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, տարվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ, ինչպես նաև կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի և կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների կատարման վերլուծություններ.
3. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո լիազոր մարմնի և տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում համայնքների պարտքի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ վերջինս ամփոփում է այդ տեղեկատվությունը և ներկայացնում լիազոր մարմին.
4. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, պատրաստում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է կառավարության պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ կառավարության պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաև կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի և այլ ցուցանիշների վերաբերյալ.
5. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 40-օրյա ժամկետում, պատրաստում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է պետական պարտքի ամսական վիճակագրական տեղեկագիր, որը պարունակում է տեղեկություններ պետական պարտքի ծավալի, կառուցվածքի, ինչպես նաև կառավարության պարտքի կառուցվածքի ռիսկերի և այլ ցուցանիշների վերաբերյալ: