Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 72 Գործին մասնակցող անձի` որպես վկայի ցուցմունքը. 1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 2. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով. 3. Եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված. 4. Առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է գործին մասնակցող անձին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը գործին մասնակցող անձից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: |