FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  264

Դատարանի վճիռը.
1. Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու, ինչպես նաև որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու անհրաժեշտության դեպքում այդ մասին նշում է կատարվում որդեգրման վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում.
2. Որդեգրման վերաբերյալ դիմումը մերժվում է`
    1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ներկայացրած փաստաթղթերի գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ որդեգրումը չի ապահովում երեխայի լավագույն շահերը.
    2) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
3. Դատարանի վճիռը, որով բավարարվում է որդեգրման վերաբերյալ դիմումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից այդ մասին պետական գրանցում կատարելու համար։