FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  514

Ապրանքների վաճառքն ավտոմատների օգտագործմամբ.
1. Այն դեպքերում, երբ ապրանքների վաճառքն իրականացվում է ավտոմատների օգտագործմամբ, ավտոմատների տերը պարտավոր է գնորդներին տեղեկատվություն հաղորդել ապրանքներ վաճառողի մասին` ավտոմատների վրա տեղեկություններ փակցնելով կամ գնորդներին այլ եղանակներով տեղեկատվություն տրամադրելով վաճառողի անվանման (ֆիրմային անվանման), գտնվելու վայրի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք գնորդը պետք է կատարի ապրանքը ձեռք բերելու համար.
2. Ավտոմատների օգտագործմամբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված` գնորդի կողմից ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գործողություններ կատարելու պահից.
3. Եթե գնորդին չի տրամադրվել այն ապրանքը, որի համար նա վճարել է, վաճառողը պարտավոր է գնորդի պահանջով այն անհապաղ տրամադրել կամ վերադարձնել գնորդի վճարած գումարը.
4. Այն դեպքերում, երբ ավտոմատն օգտագործվում է դրամը մանրելու, վճարման նշանները ձեռք բերելու կամ տարադրամ փոխանակելու համար, կիրառվում են մանրածախ առուվաճառքի կանոնները, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից: