FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը.
1. Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը ներառում է հետևյալ տվյալները.
    1) վկայագրի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը.
    2) ապահովագրված անձի լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին.
    3) Հիմնադրամի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պաշտոնական կայքէջի հասցեն.
    4) ապահովագրվածի կարգավիճակ ստանալու օրը, ամիսը, տարին, վկայագրի վավերականության ժամկետը (եթե առկա է).
2. Ռեգիստրում գրանցման և առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո ապահովագրված անձը Լիազոր մարմնի սահմանած կարգով Հիմնադրամի կողմից իրազեկվում է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևը, դրա լրացման և ակտիվացման, պլաստիկ քարտի ձևով տրամադրման կարգը սահմանում է Լիազոր մարմինը.
3. 16 տարին չլրացած անձինք առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրն ակտիվացնում են օրինական ներկայացուցիչների միջոցով, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց վկայագիրն ակտիվացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցիչների կամ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված կոնտակտային անձի միջոցով.
4. Առողջության համընդհանուր ապահովագրության պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Լիազոր մարմնի սահմանած կարգով և վճարի դիմաց տրամադրվում է դրա կրկնօրինակը.
5. Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրում սույն օրենքով նախատեսված տվյալների լրացման, վկայագրերի բաշխման և տրամադրման կարգը սահմանում է Լիազոր մարմինը: