FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  526

Դասալքությունը.
1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրող զինծառայողի կողմից կամ 3) զենքով` պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով.
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու ծառայությունը: