FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ.
1. Դատարանի կողմից սնանկ ճանաչված բանկի լուծարման ընթացակարգն սկսում է դատարանը` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից.
2. Բանկի կառավարման մարմինները, իսկ սույն օրենքով սահմանված կարգով ադմինիստրացիա նշանակված լինելու դեպքում` ադմինիստրացիայի ղեկավարը, պարտավոր է դատարանի կողմից բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` 15-օրյա ժամկետում, լուծարային կառավարչին հանձնել բանկի փաստաթղթերը, նյութական և այլ արժեքները.
3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի և վայրի մասին տեղեկություններ: Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից և գերազանցել վեցամսյա ժամկետը.
4. Լուծարային կառավարիչը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված` պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային կառավարիչը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին` նշելով ժամկետը, որի ընթացքում նրանք կարող են պահանջել այդ գույքը: Նշված ժամկետը չի կարող լինել մեկ ամսից ավելի: Լուծարային կառավարչի ծանուցումն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային կառավարիչը գույքը հանձնում է ի պահ` օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր.
5. Լուծարային կառավարիչը, սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

6. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`
    ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.
    բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված` պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
    գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.
    դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ.
7. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրել լուծարային կառավարչին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում.
8. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից.
9. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող բանկ» բառերը.
10. Սույն հոդվածով սահմանված լուծարային կառավարչի իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված լիազորությունները: