Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 Ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները. 1. Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետևյալ միջոցառումների իրականացումը` 1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը. 2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը. 3) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը. 4) արդյունաբերական (ընդերքօգտագործման) թափոնների օգտագործման, օգտահանման, չեզոքացման և նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը. 5) վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը. 6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը. 7) բնապահպանական հարկի հաշվարկման կարգի պահպանումը. 8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը. 9) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը. 10) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը: |