FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  10

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԿԱԶՄԸ.
1. Բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը.
2. Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են`
    1) բնակելի կառուցապատման.
    2) հասարակական կառուցապատման.
    3) խառը կառուցապատման.
    4) ընդհանուր օգտագործման հողերի.
    5) այլ հողերի.
3. Բնակավայրերի հողերի դասակարգումը, ըստ գործառնական նշանակության, սահմանվում է գլխավոր հատակագծերով և քաղաքաշինական գոտիավորման նախագծերով.
4. Բնակելի կառուցապատման հողեր են համարվում անհատական բնակելի տների, դրանց կից օժանդակ շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, այգեգործական, բնակելի նշանակության առանձին շենքերի ու շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը.
5. Հասարակական կառուցապատման հողեր են համարվում բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը.
6. Խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի.
7. Ընդհանուր օգտագործման հողեր են համարվում բնակավայրերի այն հողատարածքները, որոնք զբաղեցված են փողոցներով, հրապարակներով, զբոսայգիներով և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներով.
8. Այլ հողեր են համարվում բնակելի, հասարակական, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման համար նախատեսված, սակայն դեռևս չկառուցապատված ազատ հողերը: