FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.27

Փաստահավաք հանձնաժողովի զեկույցների կազմումը և հրապարակումը.
1. Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմում է միջանկյալ և եզրափակիչ զեկույցներ.
2. Բացի եզրափակիչ զեկույցից, Փաստահավաք հանձնաժողովը կազմում է նաև եզրափակիչ զեկույցի սեղմագիր.
3. Միջանկյալ և եզրափակիչ զեկույցները հաստատվում են Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Զեկույցները ներառում են նաև Փաստահավաք հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները՝ դրանց առկայության դեպքում.
4. Միջանկյալ զեկույցները կազմում է Փաստահավաք հանձնաժողովը իր ընթացիկ գործունեության արդյունքներն ամփոփելու նպատակով: Միջանկյալ զեկույցներում ներառվում են տեղեկություններ Փաստահավաք հանձնաժողովի ընթացիկ գործունեության ուղղությունների և արդյունքների մասին.
5. Փաստահավաք հանձնաժողովի միջանկյալ զեկույցները կազմվում և Հանրային խորհուրդ են ներկայացվում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորումից սկսած՝ յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ՝ մինչև Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակումը.
6. Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված ժամկետում ներկայացվում է Հանրային խորհրդի հաստատմանը.
7. Եզրափակիչ զեկույցը կազմվում է Փաստահավաք հանձնաժողովի ողջ գործունեության և դրա արդյունքների ամփոփման նպատակով: Այն ներառում է՝
    1) Ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ սույն օրենքի իմաստով՝ դեպքերի և իրադարձությունների համառոտ շարադրանքը.
    2) Փաստահավաք հանձնաժողովի բացահայտած խախտումներին վերաբերող փաստերի շարադրանքը՝ ըստ ժամանակագրության.
    3) ենթադրյալ խախտումներ կատարած և տուժած անձանց վերաբերյալ տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան տվյալներին հանրության հասանելիությունը սահմանափակված է սույն օրենքի համաձայն.
    4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ անձանց հետ համագործակցության ձևերը և դրանց արդյունքները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.27

5) խախտումների և իրադարձությունների բացահայտման մեթոդաբանությունը.
    6) Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունն ու առաջարկությունները, որոնք ներառում են տեղեկություններ՝
    ա. դեպքերի և իրադարձությունների առաջացման և խախտումների կատարման պատճառների վերաբերյալ,
    բ. դեպքերի և իրադարձությունների առաջացման և խախտումների կատարման քաղաքական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ,
    գ. համանման իրադարձությունների, դեպքերի առաջացման և խախտումների կատարման կրկնությունը կանխելուն և կանխարգելելուն, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված առաջարկությունների վերաբերյալ,
    դ. պատմական, քաղաքական, տնտեսական, իրավական համատեքստում խախտումների կատարման առիթների, պատճառների, հանգամանքների վերաբերյալ,
    ե. խախտումների կատարմանը նպաստող ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի և անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի վերաբերյալ,
    զ. խախտումների հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանության, անձանց խախտված իրավունքների վերականգնման և փոխհատուցման եղանակների ու միջոցների վերաբերյալ առաջարկություններ,
    է. Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ընթացքում ձեռք բերված և այդ գործունեությանն առնչվող այլ տեղեկություններ և այլն.
8. Հանրային խորհրդի կողմից հաստատվելուց հետո եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի նախագահը ներկայացնում է Կառավարություն՝ նրա իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով: Եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ.
9. Եզրափակիչ զեկույցին կից հավելվածները կարող են ներառել Փաստահավաք հանձնաժողովի ձեռք բերած ապացույցները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.27

10. Եզրափակիչ զեկույցը Կառավարություն ներկայացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակվում է Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ.
11. Եզրափակիչ զեկույցը Փաստահավաք հանձնաժողովը պարտավոր է հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով իր կազմավորումից հետո՝ երկու տարվա ընթացքում: Փաստահավաք հանձնաժողովը ոչ ավելի, քան մեկ անգամ իրավունք ունի իր անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով կայացված պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով երկարաձգելու եզրափակիչ զեկույցի հրապարակման ժամկետը: