FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը.
1. Ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է.
2. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ընդհանուր ժողովի անդամներ են.
3. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը.
4. Ընդհանուր ժողովը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը.
5. Ընդհանուր ժողովը.
    1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.
    2) ձևավորում է Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.
    3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.
    4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.
    5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.
    6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.
    7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.
    8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.
    9) իրականացնում է այլ գործառույթներ.
6. Ընդհանուր ժողովը և հանձնաժողովները գործում են Ընդհանուր ժողովի հաստատած գործունեության կարգին համապատասխան.
7. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին.
8. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

9. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Ընդհանուր ժողովի որոշմամբ.
10. Ընտրություններն իրականացվում են գաղտնի քվեարկությամբ.
11. Քվեարկությունը կազմակերպելու, դրա արդյունքներն ամփոփելու, քվեաթերթիկները կազմելու կարգը և քվեաթերթիկի ձևը սահմանվում են Ընդհանուր ժողովի գործունեության կարգով.
12. Քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված հինգ անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը: Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի գործունեության կարգով.
13. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Ընդհանուր ժողովում հրապարակվելու պահից, եթե այլ բան սահմանված չէ Ընդհանուր ժողովի որոշմամբ: