FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  31

Դատարանի կազմը.
1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա.
2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա.
3. Վճռաբեկ դատարանը`
    1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով.
    2) վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ.
    3) վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ.
4. Կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող բոլոր դատավորները դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի կապակցությամբ օժտված են հավասար լիազորություններով: