FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  243

Գաղտնի քննչական գործողությունների իրավաչափության երաշխիքները.
1. Եթե գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ձեռք են բերվել անձի վերաբերյալ տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողությունն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք քրեական վարույթում չեն կարող օգտագործվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննության մարմինը գործել է դատարանի որոշման հիման վրա և բարեխղճորեն: Այդ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն.
2. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել`
    1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
    2) մեղադրյալի նկատմամբ.
    3) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.
    4) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից.
3. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքով ստացվելիք տեղեկությունները ողջամտորեն կարող են վերաբերել՝
    1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր․ 2) մեղադրյալին․ 3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ նրա և սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի միջև առկա է անմիջական կապ, և ստացվելիք տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  243

4) այն իրավաբանական անձին, որի կապակցությամբ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կարող է կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից, և ստացվելիք տեղեկություններն ուղղակիորեն առնչվում են վերջինիս վերագրվող փաստերին.
4. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել բացառապես այն անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
5. Անկախ կարգավիճակից` նույն անձի նկատմամբ սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված որևէ գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը նույն վարույթով չի կարող գերազանցել տասներկու ամիսը: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երեք ամիսը չգերազանցող ժամկետով.
6. Գաղտնի քննչական գործողությունը դադարեցվում է, եթե`
    1) վերացել է դրա անհրաժեշտությունը.
    2) ավարտվել է նախաքննությունը.
    3) լրացել է իրավասու դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը կամ գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը.
7. Արգելվում է կատարել սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ գործողությունը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Ամեն դեպքում, այդ հաղորդակցության վերահսկման արդյունքով ստացված տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման.
8. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը նույն անձի նկատմամբ միևնույն անձի տված ցուցմունքի հիման վրա կարող է կատարվել միայն մեկ անգամ.
9. Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում հատուկ տեխնիկական միջոցների գործադրումը չպետք է վնաս պատճառի մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  243

10. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և գաղտնի քննչական գործողությունների կատարումը օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից: