FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  464.8

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը.
1. Դատավորը քրեական գործն ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը, և բացակայում են սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը.
2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի և դատավորի, քրեական գործն ստանալու և որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաև դատավճռի կայացման օրվա մասին.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին և վարույթի մասնավոր մասնակիցներին.
4. Դատարանը որոշում է կայացնում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը դադարեցնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե, ծանոթանալով քրեական գործին, հանգում է հետևության, որ՝
    1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.
    2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.
    3) առկա է սույն օրենսգրքի 464.7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը: