Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սպառողներն իրավունք ունեն` ա) տեղեկատվություն ստանալ հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ` արտադրողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա. բ) հրաժարվել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունից` այդ տեղեկատվությունն արտադրողի կողմից պայմանագրերի, գործող օրենսդրության, նորմատիվների և այլ պահանջների խախտման դեպքում. գ) ընտրել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողին: Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տեղեկատվության վերաբերյալ սպառողները պարտավոր են պահպանել հիդրոօդերևութաբանական աշխատանքներ կատարողների հետ կնքված պայմանագրերի պայմանները: |